Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆԳՍՏԱՑՐԵՑ... ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ...

Տնտեսություն

Արդշինբանկի շուրջ բարձրացած աղմուկի կապակցությամբ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարեց, որ սկսվել է բանկի այսպես կոչված «դիագնոստիկան», դրան կհաջորդի բանկի առողջացման ծրագրի մշակումը: Արդեն կան 3 ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել Արդշինբանկում:

«Բանկն ամբողջությամբ առողջանալու է»,- հավաստիացնում է ԿԲ նախագահը: Իսկ այսօր այն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները, հանգստացնում Տիգրան Սարգսյանը:

Բանկի «Կենտրոն» մասնաճյուղի հետ կապված գործն արդեն դատարանում է:

Ինչ վերաբերում է հայաստանայան մյուս բանկերին, ապա ըստ ԿԲ նախագահի, այսօր դրանք բավարարում են ԿԲ բոլոր պահանջներին: