Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՎ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԻՔԱՎՈՐԸ

Հասարակություն

Արդեն 6 տարի է ինչ Հայ Օգնության Ֆոնդը փորձում է բացահայտել Հայաստանի ամենակարիքավոր ընտանիքներին: Դա արվում է կրթական բարեգործական ծրագիր իրականացնելու համար: Ստացված դիմումների հիման վրա Հայ Օգնության Ֆոնդի աշխատակիցներն ուսումնասիրում են կարիքավոր ընտանիքների պայմանները եւ ընտրում են այն երեխաներին, որոնց համար ՀՕՖ-ն իրականացնելու է տարեկան վարձավճարների մուծում Բարձրագույն Ուսումնական Հաստատություններում սովորելու համար:

Այս տարի Հանրապետության բոլոր մարզերից եւ Երեւանից ստացված 74 դիմումից ՀՕՖ-ի մասնագետներն ընտրել են 10 երեխա:
Ի դեպ, ուսումնասիրությունների ժամանակ ՀՕՖ-ի մասնագետները հանդիպել են նաեւ զավեշտական դեպքերի եւ իհարկե ճնշումների. «Առանց ամաչելու ստում էին, ասում էին այս բնակարանը երեխայի քեռունն է, այն «ՋԻՊ»-ը տատիկինն է: Այո, նման դեպքեր, իհարկե, պատահում են եւ այս տարի 5-6 այդպիսի ընտանիք կար, որ երկհարկանի տներ կամ քաղաքաքի կենտրոնում շատ-շատ լավ վիճակում գտնվող բնակարաններ ունեին: Բազում նաեւանգեր տարբեր օղակներից: Իրենց քենու երեխան է կամ ընկերուհու աղջիկը եւ այլն եւ այլն: Հիմա դարձյալ անուններ չենք տալիս», - պատմում են ՀՕՖ-ի մասնագետները:
Ի դեպ, մրցույթից հետո պարզվել է, որ մրցույթին մասնակցելու նպատակով դիմած 53 ընտանիքները ԲՈՒՀ-ում ի վերջո կատարել են պահանջվող մուծումները:

ՀՕՖ-ի մասնագետները պնդում են, որ ընտրությունն անցել է արդար եւ կնքված պայմանագրի համաձայն ուսման բոլոր տարիների համար ՀՕՖ-ը կատարելու է վարձավճարների մուծում, եթե ուսանողները սովորեն միայն գերազանց կամ լավ: Օրինակ անցյալ տարի Ուսման առաջադիմությունը բավարար դրսեւորելու համար ՀՕՖ-ը դադարեցրեց մուծումները եւ տնտեսագիտական ինստիտուտից դուրս մնաց երրորդ կուրսի 3 ուսանող: Վարձավճարների մուծումը դադարեցվում է նաեւ, եթե կարիքավոր ընտանիքի սոցիալական վիճակը լավանում է: Մինչեւ այսօր ՀՕՖ-ը նմանատիպ ձեւով արդեն օժանդակել է 50 երեխայի: Մատուցվող օգնության համար ՀՕՖ-ն ունի եւս մեկ նախապայման. օգնությունից օգտվող երեխաները պարտավորված են ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում ապրել եւ աշխատել միայն Հայաստանում կամ Արցախում: