Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԱԶԱՏՎԵԼՈՒՆ ՊԵՍ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ԿԼՈՒԾԻ...

Հասարակություն

Կենտրոն, Նորք, Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությունը: Դատավարության մասնակիցները շարունակում են հարցաքննել ամբաստանյալ Վռամ Գալստյանին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Վռամ Գալստյանը նորից ցուցմունք տվեց, դրանից հետո դատարանը որոշեց նրան նորից հարցաքննել, ընդ որում մյուս ամբաստանյալների բացակայությամբ:

Այսօր ամբաստանյալը նորից պնդեց, որ Նաիրի Հունանյանն ու Էդիկ Գրիգորյանը գիտեն կազմակերպիչներին, այդ մասին իրեն ասել է ինքը Էդիկը:» Նա առաջարկեց.«Թող Էդիկի ու Նաիրիի հետ վարվեն այնպես, ինչպես ինձ հետ են վարվել, եւ ճշմարտությունը կբացահայտվի»:

Վռամ Գալսյանն ասում է, որ միշտ կանգնած է եղել Հունանյան եղբայրների մեջքին, արել այն, ինչ չի արել նրանց հայրը, եւ այդ տղաներն այսօր իրեն բերեցին հասցրեցին այս վիճակի:
Ի դեպ նա նաեւ հայտարարեց, որ ինքն ազատվելուց հետո, ինչքան էլ դա ուշ լինի, կպարզի բոլոր հանգամանքները: «Հիմա պայմաններս չեն ներում», - ասաց նա:
Դատավորը հետաքրքրվեց, եթե այսօր եւեթ նրան ազատ արձակեն, ի՞նչ կարող է պարզել: Վռամն ասաց, որ այլեւս ասելիք չունի, ամեն ինչ, ինչ-որ իրեն հայտնի էր արդեն ասել է: Սա իհարկե զայրացրեց դատավորին, որը փատորեն ընդհատեց դատավարության ընթացքը, փոխեց կարգը, խախտեց ու այսօր ոչ մի նոր բան ամբաստանյալից չի լսում: