Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԿԱ ԿԱՆՉԵ~Ք

Հասարակություն

«Ես ինչպես ապացուցեմ, որ չեմ հետապնդում Արկադի Անդրեասյանին»,- այսօր դատարանում փորձում էր արդարանալ «Ֆուտբոլ+»շաբաթաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը:
Կենտրոն, Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Արկադի Անդրեասյանի հայցի լսումն ընդդեմ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի: Հայցվորը բողոքում է, որ երեք տարի է շաբաթաթերթն իր հրապարակումներով վարկաբեկում է իր արժանապատվությունը: «Ես ինչ վնաս եմ տալիս հայկական ֆուտբոլին»,- զարմանում է Արկադի Անդրեասյանը:

Ի պատասխան «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի խմբագիրը հիշեց այն սկանդալները, որոնք հրահրել է Արկադի Անդրեասյանը: Վերջինս հայտարարեց, որ սա հերյուրանք է` «նման բան տեղի չի ունեցել»: Այն ժամ հետեւեց պատասխանող կողմի միջնորդությունը` որպես վկաներ դատարան հրավիրել մրցավարներից սկսած մինչեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին: Այս միջնորդությունը հարուցեց հայցվորի դժգոհությունը. «նրանց մեծ մասի հետ ես վատ հարաբերություններ ունեմ»:

Դատավոր Վազգեն Լալայանը որոշեց դատարան հրավիրել միայն երկու մրցավարի, ի դեպ, նրանց, որոնց, ըստ պատասխանող կողմի, հայհոյել է Արկադի Անդրեասյանը:
Դատավարարությունը կշարունակվի սեպտեմբերի 25-ին: