Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆԱՍՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԵՎ...

Սպորտ

Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարի 7-րդ տուրում A1 խմբում մրցանակային տեղերի համար պայքար մղող հայաստանցի գրոսմայստերներից Արտաշես Մինասյանը սեւ խաղաքարերով զիջել է ռուսաստանցի Եվգենի Տոմոշեւսկինն:

Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Մինասյանը 4.5 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում եւ մեկ միավորով զիջում է առաջատարներին: Մեր մյուս գրոսմայստերներից այս պահին նույնքան միավոր ունի նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը 7-րդ տուրում միավորը կիսել է ուկրաինացի Զահար Եֆիմենկոյի հետ: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն էլ այս տուրում անսպասելի պարտություն է կրել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյից եւ ունենալով չորս միավոր կորցրել է մրցանակային եռյակի համար պայքարելու հնարավորությունը:

8-րդ տուրում Սարգսյանը հանդիպելու է ռուսաստանցի Դմիտրի Բոչարովի, իսկ Մինասյանը կրկին ռուս գրոսմայստեր Արտյոմ Տիմոֆեեւի հետ: A2 խմբում մերոնցից առավել հաջող են հանդես գալիս գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Արսեն Եղիազարյանը, որոնք ունեն 5-ական միավոր եւ 1.5 միավորով են զիջում միանձնյա առաջատար ուզբեկստանցի Շուխրաթ Սաֆինին: