Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՍ ՄԵԿ ՀԱՅ «ԿՈՒԲԱՆՈՒՄ»

Սպորտ

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք նվաճած Կրասնոդարի «Կուբանում» հանդես կգա եւս մեկ հայ ֆուտբոլիստ: Ակումբի հետ պայմանագիր է կնքել 22-ամյա Ալեքսանդր Սեմիզյանը, որը մինչ այս հանդես էր գալիս «Սոչի-04» թիմում: Սեմիզյանը արդեն մասնակցում է «Կուբանի» ուսումնամարզական հավաքին: Հիշեցնենք, որ կրասնոդարյան ակումբում հանդես է գալիս նաեւ Ռոբերտ Զեբելյանը, որը համարվում է նաեւ Հայաստանի հավաքականի անդամ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանն էլ մոտ է ուկրաինական «Իլիչեւեց» տեղափոխվելուն: Արայի ավագ եղբայր Արամը վերեջերս 1 տարվա պայմանագիր էր կնքել «Իլիչեւեցի» հետ: Արա Հակոբյանը օրերս տրանսֆերի էր հանվել Ալչեւսկի «Ստալի» կողմից, որի կազմում հանդես էր գալիս վերջին երկու տարիների ընթացքում: