Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐՈՆՔ ԿՄՐՑԵՆ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

Սպորտ

Միջազգային Թենիսի Ֆեդերացիան մարտի 9-18-ը Էստոնիայում կազմակերպում է "Development" անունը կրող մրցաշար, որին մասնակցելու են մինչ— 14 տարեկան պատանի թենիսիստներ զարգացող երկրներից :

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի թենիսի ‎ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը, մեր երկրից մրցաշարին կմասնակցեն Անի Ամիրալյանը, Անահիտ Գանջալյանը, Սահակ Քեշիշյանն ու Յուրի Գրիգորյանը` մարզիչ Ռազմիկ Մուրադյանի գլխավորությամբ: