Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՆԱՍՅԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Արտաշես Մինասյանը Մոսկվայում ընթացող շախմատի Աերոֆլոտի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում պարտության է մատնել չինացի Հաո Վանգին:

Այս հաղթանակով Մինասյանը 4.5 միավորով մոտեցել է 5 միավոր վաստակացած առաջատարին՝ Ստանիսլավ Նովիկովին: A1 խմբում մրցանակային տեղ գրավելու լավ հնարավորություն ունեն նաեւ 4-ական միավոր վաստակած Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք այս տուրում վաստակեցին կեսական միավոր:

3.5 միավոր է վաստակել Կարեն Ասրյանը, որը նույնպես դեռ կարող է պայքարել բարձր տեղերի համար: Մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանը իր ակտիվում ունի 3 միավոր: Շատ ավելի անհաջող են հանդես գալիս Տիգրան Պետրոսյանը եւ Աշոտ Անաստասյանը, որոնք վաստակել են ընդամենը 2 -ական միավոր:

A2 խմբում հանդես եկող հայ շախմատիստներից 4-ական միավոր են վաստակել Բենիամին Գալստյանը, Արսեն Եղիզարյանը, Արթուր Չիբուխչյանը, Դավիթ Պետրոսյանը, որոնք ընթանում են աղյուսակի միջնամասում: 5.5 միավորով այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուզբեկ Շուխրատ Սաֆինը: