Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՐՁՅԱԼ ՈՉ-ՈՔԻ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄՈՐՈԶԵՎԻՉԻ ՀԵՏ

Սպորտ

«Մորելիա - Լինարես» շախմատային սուպերմրցաշարի 3-րդ տուրում այսօր վաղ առավատյան Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց` այս անգամ սեւերով կես միավոր վաստակելով Ալեքսանդր Մորոզեւիչի հետ մրցամարտում: Պարտիան ավարտվեց 43-րդ քայլին:

Ոչ-ոքի գրանցվեց նաեւ Տոպալով – Լեկո, Սիդլեր – Իվանչուկ պարտիաներում, իսկ ահա Անանդը սեւերով հաղթեց Կառլսենին եւ Իվանչուկի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սիդլերը, Արոնյանը, Լեկոն եւ Կառլսենը 1.5-ական միավորով ընթանում են 3-6-րդ տեղերում:

Վաղը գրոսմայստերները կհանգստանան, իսկ փետրվարի 22-ին կկայանան 4-րդ տուրի հանդիպումները: