Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՏԱՐ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սպորտ

ՀՖՖ-ի գործկոմի այս տարվա երկրորդ նիստում քննարկվել եւ հաստատվել մարզական բժշկության, մասսայական ֆուտբոլի, մրցավարական, եւ կարգապահական կոմիտեների կանոնադրությունները եւ կազմերը, ինչպես նաեւ Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տրանսֆերային տեղափոխությունների, կանանց եւ ֆուտզալի կոմիտեների կազմերը:

Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ անցկացված նիստում ոոշում է կայացվել ընդունել ալտերնատիվ մրցավարության կազմակերպման սկզբունքը, որը հնարավորություն է տալիս ՀՖՖ-ին Անկախության գավաթի եւ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առանցքային հանդիպումները սպասարկելու նպատակով հրավիրել օտարերկրյա մրցավարների:

Սակայն ՀՖՖ մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ առայժմ ֆեդերացիան մտադիր չէ հրավիրել արտասահմանցի մրցավարների, թեեւ դրա իրավունքը արդեն ունի:

Ընդհանրապես օտարերկրյա մրցավար հրավիրելու այս մեթողը սկսել է կիրառվել մի շարք եվրոպական երկրներում, որտեղ վատ մրցավարության հետ կապված մշտապես մեծ սկանդալներ են ծագում: