Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻ ԽԱՂԱՂ ՄԵԿՆԱՐԿԸ ՄՈՐԵԼԻԱՅՈՒՄ

Սպորտ

Մեքսիկական Մորելիա քաղաքում մեկնարկել է «Լինարես-Մորելիա» շախմատային սուպերմրցաշարը, որի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Այսօր առավոտյան ավարտված 2-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կրկին ոչ-ոքի խաղաց պատանի Մագնուս Կառլսենի հետ, որն առաջին տուրում հաղթել էր Մորոզեւիչին:

Իսկ Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտի» շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրի ավարտից հետո A1 խմբում 3.5-ական միավոր են վաստակել Արտաշես Մինասյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Հայ շախմատիստները այս ցուցանիշով առայժմ բաժանում են 5-ից 20-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է ռուսաստանցի Ստանիսլավ Նովիկովը: 6-րդ տուրում մեր երեք առաջատարներն էլ հանդես կգան սպիտակներով:

A2 խմբում հայ շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս Դավիթ Պետրոսյանը, Արման Փաշիկյանը եւ Ավետիք Գրիգորյանը, որոնք վաստակել են 3.5-ական միավոր: