Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԻՐԵՐԻ

Սպորտ

Վաղը Լինարեսում մեկնարկելիք Մորելիա - Լինարեսի շախմատային սուպերմրցաշարին մասնակցելուց հրաժարվել է ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը: Երիտասարդ գրոսմայստերը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մեքսիկական Մորելիա քաղաքում գողացել են նրա բոլոր իրերը: Ռաջաբովի փոխարեն մրցաշարին կմասնակցի ուկրաինացի Վասիլի Իվանչուկը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցելու է Մորելիա - Լինարեսի 2006.թ հաղթող Լեւոն Արոնյանը, որի մրցակիցներն են լինելու Վեսելին Տոպալովը, Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը, Մագնուս Կառլսենը, Պետեր Լեկոն, Ալեքսանդր Մորոզեւիչը եւ վերը նշված Վասելի Իվանչուկը: