Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 ԽՄ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ` 3 ԿՎՏ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

Տնտեսություն

Առաջիկա օրերին ՀՀ էներգետիկայի նախարար Աիմեն Մովսիսյանը կմեկնի Իրան` Իրան-Հայաստան գազամուղի բացման արարողությանը մասնակցելու համար:

«Այդ այցի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, որոնք ապագա ծրագրերի հիմքը կդնեն»,- այսօր «Ա1+»-ին ասաց Էներգիետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Վարկայինմուծումները, ըստ Արմեն Մովսիսյանի, կիրականացնի այն կազմակերպությունը, որը վարկ է վերցրել. «Վարկը վերցրել է Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, եւ այն, որպես վարկառու, պարտավոր է իր շահույթների հաշվին կատարել մուծումները»:

Մեր հարցին, թե արդյո՞ք վերջնական է պայմանավորվածությունը գազատարը ռուսական կողմի կառավարամանը հանձնելու վերաբերյալ, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Պայմանավորվածությունը ձեռք բերված չի, բանակցությունները գնում են. եթե նորմալ առաջարկ լինի, մեզ համար ընդունելի, մեր համար ինչ-որ բան ավելացնելու հնարավորություն լինի, կընդունենք»:

Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե «մենք կառուցում ենք Իրան-Հայաստան գազատարը», ըստ Մովսիսյանի, վերաբերում էր այլ բանի. «Իրենք` «Հայռուսգազարդը», կառուցում է Քաջարան- Երեւան հատվածը. մենք խնդիրը բաժանեցինք երկու մասի. մենք կառուցեցինք պետականորեն այն հատվածը, որով կարողանում ենք մեր գազի համակարգը միացնել Իրանի գազի համակարգին: Հիմա մենք Քաջարան կարող ենք Իրանից բերել մինչեւ 2,8 մլրդ խմ գազ, բայց Քաջարանից Երեւան այսօր դեռեւս կարող ենք բերել միայն 450 մլն խմ գազ: Հիմա «Հայռուսգազարդը» Քաջարանից Երեւան հատվածն է հզորացնում, որպեսզի համարժեք լինի մյուս հատվածին»:

Կարո՞ղ ենք գազն օգտագործել Հայաստանի կարիքների համար, թե պետք է գազը վերածել էլեկտրաէներգիայի եւ հետ վերադարձնել Իրան. այս հարցին պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Էլեկտրաէներգիան միայն վճարման ձեւ է, երկու ձեւ ունենք` կամ փող տալ, կամ ինչ-որ բան. մենք նախընտրել ենք էլեկտրաէներգիա տալ: Գազը բերելուց, էլեկտրաէներգիա արտադրելուց մեր շահույթի մասը կվերցնենք գազով, դա կդառնա ապրանքային գազ, որը կարող ենք ուրիշ տեղ օգտագործել, իրենց կփակենք էլեկտրաէներգիայով, ոչ թե փողով»: Այսինքն, ըստ Էներգետիկայի նախարարի, Իրան-Հայաստան գազատարը գազի այլընտրանքային աղբյուր կարող է հանդիսանալ: Իսկ թե ի՞նչ կարժենա այդ գազը` պարոն Մովսիսյանը պատասխանեց` «1 խորանարդ մետրը` 3 կիլովատ էլեկտրաէներգիա»:

Ինչ վերաբերում է Մեղրիում նավթամշակման գործարանի կառուցման ծրագրին, ապա ըստ Արմեն Մովսիսյանի, այսօր ընթանում են տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, եւ իր` Իրան այցելության ընթացքում կկարգավորվեն նաեւ այդ հարցերը:

Իսկ արդյո՞ք ռեալ է Հայաստանում նավթամշակման գործարանի հիմնումը` մեր հարցին, Մովսիսյանը պատասխանեց. «Շատ ավելի ռեալ, քան մի ժամանակ սկսեցինք գազամուղի կառուցման աշխատանքները»: