ՄԱՀ ՍԱՀՆԱԿ ՔՇԵԼԻՍ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 4-ին ժամը 16:15-ի սահմաններում Հրազդանի ներքին գործերի բաժին հաղորդագրություն է ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղուց մահացած իրենց մոտ է բերվել 1983թ. ծնված Անի Երանոսյանը:
Օպերատիվ խումբը պարզել է, որ նա նույն օրը 16:00-ի սահմաններում Ծաղկաձորի ճոպանուղու երկրորդ կայարանում սահնակ քշելուց մեծ արագությամբ հարվածել է վազքուղին կարգավորող երկաթե խողովակին եւ ստացված մարմնական վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել: Սա պաշտոնական հաղորդագրությունն է, իսկ ըստ ականատեսների` աղջիկը մահացել է տեղում:
Գործը քննում է Կոտայքի մարզի դատախազությունը:
Ի դեպ, դժբախտ պատահարից հետո ընդամենը մի քանիսն են, ցնցված այս դեպքից, հեռացել վազքուղուց, մյուսները, նաեւ Ծաղկաձորում գտնվող Ռոբերտ Քոչարյանը, շարունակել են սլանալ վազքուղիներով:
Նշենք, այս տարի սա առաջին դեպքը չէ, որ հանգստյան օրերին Ծաղկաձորից տարբեր տեսակի կոտրվածքներով տեղափոխում են հիվանդանոց, պարզապես այս մեկն ունեցել է մահացու ելք: