Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԳԱԱ-ի տարեկան ժողովին

Քաղաքականություն
arpine-2

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունենում տարեկան ընդհանուր ժողովը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության և Գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մի շարք բուհերի ռեկտորներ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը և այլք։ Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջույնի խոսքով հանդես եկավ և ներկայացրեց 2018-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները։ Ըստ Ռադիկ Մարտիրոսյանի՝ 2018 թվականը ԳԱԱ կյանքում կհիշատակվի որպես գիտակազմակերպական կարևոր և մասշտաբային միջոցառումների տարի: