Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջ ղեկով մեքենաները կհաշվառվեն եւ կշահագործվեն առանց արգելքի. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Տնտեսություն
1oN7BMEO1vI

Եւ ՊԵԿ-ը, եւ ոստիկանությունը եւ տեսչական մարմինը ակտիվորեն համագործակցում են եւ աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա,-անդրադառնալով Արմավիր-Երեւան երթուղու վարորդների բողոքին՝  ասում է  Տրասպորտի, Կապի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Այսօր կառավարության շենքի դիմաց մրցույթով շահած, լիցենզավորված ընկերությունների «Արմավիր-Երեւան» երթուղու վարորդներն՝ իրենց մեքենաներով, բողոքում էին, որ անհատ վարորդները « իրենց սնանկացնում են»։ «Դա օրենսդրական բաց է իրականում եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում, որպեսզի այդ օրենսդրական բացը լրացվի եւ որպեսզի վնաս չհասցնենք մեր կանոնավոր ուղեւորափոխադրողներին»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների հաշվառմանը, որն ըստ ներկրողների՝ ՃՈ-ն  չի անում, Հակոբ Արշակյանն ասաց, որ օրենքի ընդունումից հետո հնգօրյա ժամկետում շրջանառվել է կառավարության երկու որոշում՝ «Օրենքով սահմանված կարգով շրջանառվել են այդ որոշումները, նախորդ նիստին մենք փորձեցինք արտահերթ մտցնել այդ հարցերը, որովհետեւ այդ հնգօրյա ժամկետը պետք է լրանար այդ օրենքի ընդունումից հետո, այսօրվա արտահերթ նիստը նախաձեռնել էին, որպեսզի այդ անհարմարությունը նույնպես վերացնենք: Այսօրվա ընդունված կառավարության երկու որոշումները հենց այդ որոշումներն էին՝ աջ ղեկով մեքենաներին վերաբերվող: Դա ենթադրում է, որ օրենքով սահմանված թույլ տրված մեքենաները կարող են հաշվառվել եւ կարող են շահագործվել»,-ասաց Հակոբ Արշակյանը: