Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

Սպորտ
a1sambo-2

Մոսկվայի Լուժնիկիի փոքր մարզասրահում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի սամբիստները նվաճել են երկու մեդալ: 57 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը հասավ եզրափակիչ, սակայն վերջին մարտում պարտվեց ռուսաստանցի Սայան Խերտեկին եւ արժանացավ արծաթե մեդալի: Մարտական սամբոյի մրցումներում հաջող հանդես եկավ 68 կգ քաշային Սամվել Բադալյանը, որը բրոնզե մեդալ նվաճեց: Հավելենք, որ մոսկովյան այս ստուգատեսին Հայաստանը ներկայացել էր 6 մարզիկով: Բացի վերջը նշված սամբիստներին մրցաշարին մասնակցեցին նաեւ Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ)՝ սպորտային սամբոյում, Մավրիկ Նասիբյանն (74 կգ) ու Դավիթ Պետրոսյանը (82 կգ)՝ մարտական սամբոյում: