Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդկանց դիվադադար են անում, թե ինչ է աղբը պիտի տանեն» (տեսանյութ)

Հասարակություն
harcum-shabatoryak-nkar

Ինչպես պաշտոնյանները, այնպես էլ քաղաքացիներն են իրենց ներդրումն ունենում շաբաթօրյակում։  «Հայը իր տունը շատ մաքուր է, բայց տանից դուրս արդեն խնդիր ունենք: Ցանկալի կլինի, որ և՛ աղբահանությունը կանոնավոր կազմակերպվի, և՛ մենք աղբի հանդեպ լինենք զգայուն, եթե տեսար, նկատեցիր, ինչու չէ, մի հատ էլ կռացիր, հավաքիր, ինչպես քո տանը կվարվես»,- ասաց Օղակաձև այգում շաբաթօրյակին մասնակցող քաղաքացիներից մեկը:  «Ժողովրդից շատ բան է կախված, եթե իրենք չկեղտոտեն, շինանյութ են լցնում, իրար վրա են գցում: Սանիտեկը աղբամանը դրել է բնակելի շենքի քթի տակ, քաղաքապետարնին 8 անգամ դիմել ենք, ոչ մի կերպ հնարավոր չի այդ աղբամանները տեղափոխել, գիշերը ժամը 3-ին գալիս են մարդկանց դիվադադար են անում, թե ինչ է աղբը պիտի տանեն»,- ասաց Վերնիսաժին հարակից շենքի բնակիչներից  Տիգրան Ռշտունին:  «Երևանը մաքուր քաղաք է, մնացած քաղաքներում ահավոր վիճակ է»,- պնդում է Քնարիկ Մխիթարյանը։ Մանրամասն՝ տեսանյութում: