Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպաները պաշտոնանկ են արվել.Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Հասարակություն
b3e5af041f2e8ab1fabd43b0f9cb1cd4

ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս  մասին  Ֆեկսբուքում գրել է ՊՆ խոսնակ մամլո Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի  հրապարակումներին, թե Մեղրիում  գնդի մի քանի հարյուր զինվորներ ապստամբել են սպաներից մեկի վարքի դեմ, բոլորով լքել են զորամասը և վերադարձել՝ հետևելով հրամանատարի հորդորներին։ «Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են: Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»,- գրել է նա: Ի դեպ, արդեն մեկնաբանություններում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ ՊՆ խոսնակը նշել է. «Մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90 ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, սպաներն էլ չեն թողել»: