Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի եղբայրը դեռ կարող է արտերկրում մնալ (տեսանյութ)

Քաղաքականություն
vanecyan

    ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կոռուպցիայի դեմ պայքարում գոհ չէ իրավապահ մարմինների աշխատանքներից՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից: «Իհարկե, տեսնում եք՝ որոշակի նվազում կա, դա բացատրվում է նաեւ նրանով, որ իրավական հիմքերը պետք է շատ ամուր լինեն, որպեսզի մեր կատարած որեւէ գործ հետագայում հնարավոր  չլինի շահարկել,բողոքարկել եւ ասել, որ մենք գործում ենք քմահաճույքով: Մենք միայն գործում ենք օրենքով»,- ասաց նա։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո ԱԱծ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է եւ առաջիկայում  կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ: Ըստ Վանեցյանի՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի՝ երկրից մեկնումը  օրենքի շրջանակներում է եղել. «ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու համար՝ առողջական խնդիրների հետ կապված: Եւ քննչական դեպարտամենտի գործը քննող քննիչի որոշմամբ, որն այդ իրավունքն  ունի, թույլ է տրվել: Սարգսյանը ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան, այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում՝ անմիջապես կհրավիրենք»:  Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաեւ օրեր առաջ Վահան Շիրխանյանի բաց նամակին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, որում ասել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում թղթապանակն անհետացել է: Վանեցյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Վահան Շիրխանյանի խոսքերը: