Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ նախագահը գալիս է Հայաստան

Քաղաքականություն
lilian-mor

ԵԽԽՎ նախագահ  Լիլիան Մորի - Պասքիեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան։Այս մասին հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը։ Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի,  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների հետ: Հանդիպումներ են նախատեսված նաեւ խմբակցությունների ղեկավարների եւ  խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ: ԵԽԽՎ նախագահը  նաեւ կմասնակցի գենդերային հացերի վերաբեյալ կլոր սեղանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Մարտի 27-ին, ժամը 13.00-ին, խորհրդարանում նախատեսվում է մամուլի ասուլիս։