Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արվեստն ավարտվում է մայրաքաղաքում. Ռաֆայել Քոթանջյանը՝ լոռեցի արվեստագետներին (տեսանյութ)

Մշակույթ
1-28

27 ֆիլմ՝  նվիրված Լոռվա մարզի արվեստագետներին, որոնք մեծ ավանդ ունեն կրթության և մշակութային  ոլորտում։  Ֆիլմաշարի հեղինակը  վանաձորցի  Իվան Անտոնյանն է,որը հինգ տարի առաջ  է ստեղծել այս շարքի  առաջին ֆիլմը։ «Լոռվա արվեստագետներ» ֆիլմաշարի 27-րդ ֆիլմը նվիրված էր Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Սամվել Խառատյանին։   Այն ներկայացվեց  «Նարեկացի» արվեստի միությունում:  Ցուցադրությանը ներկա էին նկարիչներ, դերասանններ, պաշտոնյաներ։ Մեծ մասը ծանոթ էր Իվան Անտոնյանի ֆիլմերին, քանի որ դրանք ցուցադրվել եւ ցուցադրվում են թե  Լոռվա մարզում, թե Երեւանում։ Հանդիպմանը ներկա դերասան Ռաֆայել Քոթանջյանը նկատում է, որ այս շարքով ապացուցվում է, որ արվեստը սկսվում է ոչ թե Երեւանից, այլ հակառակը՝ ավարտվում է Երեւանում։ Արվեստը սկսվում է  մարզերում։ Իվան Անտոնյանի հաջորդ ֆիլմը նվիրված կլինի երգիչ, արմատներով Սպիտակից՝  Ռուբեն Մաթեւոսյանին։  Այն հանդիսատեսի  դատին կներկայացվի  մինչեւ տարեվերջ։