Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Պաշտոնական
default-2

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝  Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ   Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախա­գահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախ­ստա­նի հետագա զարգացմանն ու առաջընթացին:   Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հար­գանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարու­­նակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ:   Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն, անսպառ եռանդ և վերելքներ՝ ի նպաստ Ղազախստանի բարե­­կամ ժողովրդի բարօրության: