Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսրոպ Մովսեսյանը՝ ՀՀՌԸ խորհրդի նախագահի թեկնածու (տեսանյութ)

Հասարակություն
mels

«Ա1+» ՀԸ նախագահ Մեսրոպ Մովսեսյանը  մասնակցում  է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Նա արդեն ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Վաղը՝ մարտի 21-ին, մրցույթին մասնակցության համար դիմումների  ներկայացման վերջին օրն է, որից հետո կհրապարակվեն բոլոր թեկնածուների անունները։ «Այն մրցակիցները, որոնց անուններն  արդեն հայտնի են, իմ լավ ընկերներն ու գործընկերներն են, լավ մտքեր ու ծրագրեր ունեն և կարծում եմ հետաքրքիր մրցույթ է սպասվում, - ասում է  Մեսրոպ Մովսեսյանը,- սակայն ունեմ նաև համոզմունք, որ հաղթելու եմ: Իսկ այդ համոզմունքն ու վստահությունն ինձ տվել են այն մարդիկ, որոնք զանգահարում են կամ սոցիալական ցանցերում են հայտնում իրենց աջակցությունը»:  Իսկ  հաղթելու դեպքում ինչպիսին է տեսնում «Ա1+»-ի հետագա ընթացքը՝ հարցին, Մեսրոպ Մովսեսյանը պատասխանեց, որ «Ա1+»-ը իր ճանապարհն անցած ու կենսագրություն ունեցող և ժողովրդի վստահությունը վայելող հեռուստաընկերություն է, ունի պրոֆեսիոնալ թիմ: «Իմ զավակը մեծացել է, ինքնահաստատվել և ես կարող եմ նրա ձեռքը հանգիստ բաց թողնել ու զբաղվել նոր գործով»,- ասաց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։