Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնական սահադաշտը հաջողություն չբերեց Անաստասիա Գալուստյանին

Սպորտ
sport-anastasia-20.03.

Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը չկարողացավ հաղթահարել Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը: Կանանց մենասահքի կարճ ծրագրում մեր մարզուհին 47.75 միավորով գրավեց նախավերջին՝ 39-րդ տեղը: Եզրափակիչ փուլ մտան 24 լավագույնները, որոնք մարտի 22-ին ազատ ծրագրով կպայքարեն չեմպիոնության համար: Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին: