Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Սպորտ
sport-hradziq

Հայաստանի հրաձիգ Հովհաննես Մարգարյանը մրցանակային 2-րդ տեղն է գրավել Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մինչեւ 21 տարեկանների մրցաշարում: Վազող թիրախ մրցաձեւի խառը վազք վարժությունում մեր 20-ամյա մարզիկը վաստակել է 378 միավոր եւ արժանացել արծաթե մեդալի: Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ եւ 198.4 միավորով գրավել է 4-րդ տեղը: 14-ամյա Նարե Գաբրիելյանը նույն մրցաձեւում ցույց է տվել 17-րդ արդյունքը: