Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոսնիա եւ Հերցեգովինա – Հայաստան խաղը կսպասարկեն դանիացի մրցավարները

Սպորտ
sport-mrcavar

Մարտի 23-ին Սարաեւոյում կայանալիխ Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա եւ Հերցեգովինա – Հայաստան խաղը կսպասարկի Դանիայի մրցավարական անձնակազմը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 38-ամյա Յակոբ Կեհլետը: Նրա օգնականները կլինեն Լարս Հումելգարդսը եւ Հեյնե Սորենսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յենս Մաաեն: Յակոբ Կեհլետը առայսօր վարել է 56 միջազգային հանդիպումներ, որոնցում 17 անգամ նշանակել է 11մ հարվածներ, ցույց է տվել 9 կարմրի քարտ եւ միջինը մեկ խաղում կատարել է երեքական զգուշացում: