Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կառավարության հետ ոչ ոք սպառնալիքներով չպետք է խոսի (տեսանյութ)

Քաղաքականություն
Erik-Grigoryan-2-e1531225614496

ՀՀ կառավարությունը տեղյակ է Լիդիան ընկերության հայտարարության մասին։ Այսօր ԱԺ ում լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Հայտնի է, որ Լիդիան ընկերությունը պատրաստվում է արբիտրաժ դիմել ՀՀ կառավարության դեմ։ «Հայտարարության մասին լսել ենք եւ կառավարությունը համապատախան քայլեր իրականացնում է։ Քայլերն այն է, որ իրավական գործըթացի հետ կապված, եթե ռիսկ կլինի արբիտրաժ դիմելու դեպքում, ապա կառավարությունը, ի դեմս Արդարադատության նախարարության, պետք է իրավական մասը պաշտպանի։ Քրեական գործն ընթանում է եւ գիտեք նաեւ, որ ներգրավված է միջազգային փորձագետ, որի համար կառավարությունը բավական գումար է տրամադրել եւ կարծում եմ, որ Լիդիանի ներկայացուցիչները պետք է ըմբռնումով մոտենան, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում որպեսզի առավելագույն ռիսկերը գնահատի։ Ես կարծում եմ ՀՀ կառավարության հետ ոչ ոք սպառնալիքներով չպետք է խոսի։ Դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ որեւէ մասնավոր ընկերության հայտարարություննե՞ր: Էրիկ Գրիգորյանը չբացառեց, որ հնարավոր են տարբեր սցենարներ։ «Դուք ինձնից հարցնում եք հարցեր, որ եթե լինի, եթե հնարավոր է։ ՀՀ կառավարությունը իրականացնում է այն բոլոր պատշաճ քայլերը, որի շրջանակներում պետք է իրականացնի ՀՀ շահը»,-ասաց Գրիգորյանը։