Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել հատուկ օլիմպիական խաղերում

Սպորտ
a1sport-mtavor

2019 թվականի մարտի 8-22-ը Աբու Դաբիում անցկացվող հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում մտավոր սահմանափակումներով հայ մարզիկները երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ են նվաճել: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում գրավել է 6-րդ տեղը: Աթլետիկայի մրցումներում վազորդ Գեւորգ Մանուկյանը հավասարը չի ունեցել 100 մ վազքում՝ դառնալով ոսկե մեդալակիր, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Խաղերին մասնակցած հայ մարզիկները ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը: Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019թ ամառային խաղերին մասնակցում են 190 երկրների 7500 մարզիկ-մարզուհիներ: