Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳԼՃԿ-ներում զուգարանները կբարեկարգվեն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
54420949_2080092635420981_3676029738045931520_n

Մարտի 23-ին հայտարարվել է  համապետական շաբաթօրյակ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ նպատակն է Հայաստանը մաքրել աղբից, այն լինելու է շարունակական գործընթաց: «Ամեն ամիս մենք ունենալու ենք համապետական մաքրության օր և մեր քաղաքացիները մաքրելու են իրենց բակերը, այգիները: Մենք խնդիր ունենք նոր մտածողություն հաղորդել՝ մեր շրջապատի, բակի, քաղաքի, գյուղի նկատմամբ: Բոլորս հոգածությամբ ենք վերաբերվում մեր անձնական տարածքին, մեր բնակարանին, բայց այդ բնակարանից դուրս պատկերն այլ է»: Նախարարը նույնպես մասնակցելու է շաբաթօրյակին,  բայց թե որտեղ է նա լինելու, չցանկացավ նշել: Ակնկալվում է, որ Շաբաթօրյակին կմասնակցի 125-150 000 քաղաքացի։ Պապիկյանը ներկայացրեց 2018 թ. Կառավարության կողմից նախարարությանը հատկացված 1 մլրդ 620 000  դրամ գումարի դիմաց կատարված  աշխատանքները: «Այս ընթացքում իրականացվել և նախատեսվում է իրականացնել ասֆալտապատման բնագավառում 51 ծրագիր , խմելու ջրի ասպարեզում 13, կոյուղի 3, ոռոգման ջրի  7, փողոցային լուսավորումը 24 բնակավայրերում, տեխնիկայի ձեռքբերում 8 հատ, մշակույթի,  հանդիսությունների սրահների և համայնքային այլ կենտրոնների շինարարություն 14, մանկապարտեզ և երաժշտական դպրոց 15, այգիներ, պուրակներ, բակեր , խաղահրապարակներ 16, և մեկ աղբավայրի բարեկարգում»: Նախարարությունը  ձեռնարկել է ծրագիր, որի շնորհիվ պիտի սեյսմիկ անկայուն դպրոցները դարձնեն կայուն: Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: «Այս պահին Հայաստանի 5 դպրոցում շինարարություն է կատարվում է: Նախորդ տարի դեկտեմբերին, Կառավարությունը որոշում է ընդունել 26 դպրոցների համար: Հիշեցնեմ նաև, որ այս պահին ընդունված որոշումների շարքում 46 դպրոց է, և 2019 թ. նախատեսվում է սկսել 30 դպրոցի շինարարություն»: ԱԳԼՃԿ-ներում տեղադրված հասարարկական զուգարանների բարեկարգման մասին նախարարությունը նույնպես մտածել է: «Սա զբոսաշրջիկի աչքով մեր երկրի մասին կարծիք կազմելու համար էական նշանակաություն ունի: 99%  սրանք գտնվում են ոչ բարվոք վիճակում, չնայած նրան, որ տնտեսվարողները օրենքով սահմանված կարգով պարտավոր էին ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ: Մեր հետևողականության շնորհիվ հիմա տեղի է ունենում դրանց վերանորոգումը»: