Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքային և գյուղական համայնքներում առողջապահական պայմաններն անհավասար են (տեսանյութ)

Հասարակություն
Aroxjapahutyun-nkar

30 փոքրիկ ֆիլմեր, որոնք  ներկայացնում են համայնքներում տիրող առողջապահական, կրթական և մշակութային խնդիրները: Այցելելով Հայաստանի 10 մարզերի 30 գյուղական համայնքեր, Factor tv-ի նկարահանող խումբն ականատես է եղել, թե մարդիկ մեկուսացած համայնքներում, ինչպես են փակ ճանապարհների պատճառով զրկվում բժշկական տարրական օգնությունից: Հեռուստաընկերության գլխավոր խմբագրի խոսքով՝ թեև Հայաստանի սահմանադրությունը միատեսակ իրավունքներ է երաշխավորում, սակայն գիտենք, որ այդ իրավունքները խիստ տարբեր են քաղաքային և գյուղական համայնքներում: Ասուլիսի ընթացքում պատկան մարմինները դիտելով ֆիլմը խոսեցին  առկա խնդիրների ու ապագա անելիքների մասին:  Մադինա գյուղի բուժքույր Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացնում է, որ իրենք դեղերն ստանում են սահմանափակ քանակով: Մեկ ամսվա համար տրամադրվում է 1 տոփ Analgin, Dimedrol, 5 կամ 10 հատ Deqsametazon, 10 ներակիչ, 1 կամ 2 հատ բինտ և բամբակ: Աշխատանքային պայմանները շատ անմխիթար են՝ սենյակը խոնավ է և այնքան ցուրտ, որ հնարավոր չէ երեխաներին բուժօգնություն ցուցաբերել: «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի նախագահ Վահան Մովսիսյանը նշում է, որ խնդիրն առաջացել է տարածքային ոչ համաչափ զարգացման պատճառով և  խնդրի լուծումը  պետք է լինի հավասար պայմանների ապահովումը. «Հայաստանում կա 1000 բնակավայր, որտեղ գործում է ընդամենը 250 առաջնային ապահովման կենտրոններ, սա նշանակում է, որ բնակավայրերի 85 տոկոսը չունեն համապատասխան ծառայությունից օգտվելու էլեմեմենտար հնարավորություն»: Այս պահին,- ինչպես նշում է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը,- առողջապահությունը ճշտում է, արդյո՞ք պետք է առողջապահական կենտրոնները հանձնել համայնքային ենթակայությանը, թե՞ պետք է թողնել մարզային ենթակայության ներքո: Նրա խոսքով, հնարավոր է նաև, որ խրախուսվեն ընտանեկան բժիշկները, ոպեսզի իրենց սեփական տարածքները բացելով  կարողանան ինքնուրույն բժշկական օգնություն ցուցաբերեն: