Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձգուհիները՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ

Սպորտ
sport-hradzig-19.03.

Հայաստանի հրաձիգները մարտի 16-25-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալներ են նվաճել թիմային հաշվարկով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, վազող թիրախ ձեւի նորմալ վազք վարժության մեծահասակների պայքարում Հայաստանը ներկայացրել են միաժամանակ երեք մարզուհի: Անհատական պայքարում Լիլիթ Մկրտչյան 541 միավորով զբաղեցրել է  7-րդ տեղը, Գոհար Հարությունյան՝ 535-ով՝ 10-րդը, Արուսյակ Գրիգորյանը 531-ով՝ 11-րդը: Միասին հավաքելով 1607 միավոր, մեր եռյակը թիմային հաշվարկով գրավել է 3-րդ մրցանակային հորիզոնականը: Զավեն Իգիթյանն ու Նարե Գաբրիելյանը թիմային միքս վարժության երիտասարդների պայքարում գրավել են 20-րդ հորիզոնականը՝ ընդհանուր հաշվով հավաքելով 747 միավոր: Նշենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Հայաստանի 13 հրաձիգ: Նրանք մասնակցում են հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ զենքատեսակների մրցումներին: