Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտու Վիվառոն» հաղթեց «Արագածին» եւ մտավ գավաթի եզրափակիչ

Սպորտ
a1basketbol-18.03.

Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ուրարտու Վիվառոն» սեփական հարկի տակ 126:97 հաշվով վստահ առավելության հասավ «Արագած» ակումբի նկատմամբ եւ դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Արագածի» խաղացող Բրանդոն Հոլլինսը, ով վաստակեց 29 միավոր եւ 8 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակներին: «Ուրարտու Վիվառոյի» կազմում աչքի ընկան Ալեքսեյ Չիյենոկն ու Մատոքս Դի-Շինը, որոնք իրենց թիմին բերեցին 21-ական միավոր: Այդպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ուրարտու Վիվառոն» կհանդիպի «Արցախի» հետ, որն այսօր պայքարից դուրս էր բերել «Էրեբունի Սեդարսին»: