Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հնիդյուկ – Մելքումյան, Ստոյանով - Փաշիկյան (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-evropa

Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանը այդ ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Առաջին տուրում մերոնց բաժին են ընկել համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող մրցակիցներ: Մասնավորապես՝ Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը սեւերով կհանդիպի լեհ Ալեքսանդր Հնիդյուկի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանին մրցակից է բաժին հասել բուլղարացի Ցվետան Ստոյանովը, որը հանդես է գալիս Եվրոպայի շախմատի միության դրոշի տակ: Նշենք, որ Եվրոպայի տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: Վերը նշված պարտիաների ընթացքին շախմատասերները կարող են հետեւել մեր կայքէջում: