Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանում «ԿաՏԷ»-ն  20 տոկոսով ավելի էժան է, քան՝ Երեւանում (տեսանյութ)

Հասարակություն
naxarar

Հայաստանի լավագույն համակարգչային  շերտագիրներից մեկը Սեւանի բժշկական կենտրոնում: Սարքը մասնավոր բժշկական կենտրոնի նվերն է: Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցեց սարքի գործարկմանը: «Կարելի  է ասել, որ Հայաստանում առկա երկու-երեք լավագույն տոմոգրաֆիաներից մեկն է, մենք տեսանք, որ կադրային հագեցվածությունն է լավը, օպերատորները վերապատրաստվել են տեղում, որոնք պետք է անեն հետազոտությունը, բժիշկը, բարձրակարգ բժիշկ է, որ պետք է նայի նկարները եւ գրի եզրակացությունը, եւ այո, մենք համարում ենք, որ մարզային բժշկությունը նույնպես պետք է բարձրանա այն մակարդակի, որն անհրաժեշտ է մարզերում»,-ասաց Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնեց, որ նոր համակարգչային տոմոգրաֆ ունեն նաեւ Վանաձորի, Գյումրիի բժշկական կենտրոնները. «Մարզերում նոր հիվանդանոցներ են կառուցվում, բոլորն էլ ունենալու են համապատասխան հագեցվածություն,  ինչ-որ պետք է հենց այդ մարզին, հենց այդ բնակավայրին»: Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը, ում կենտրոնն է սարքը տրամադրել Սեւանի բժշկական կենտրոնին, նշեց, որ ոչ միայն սարքն է տրամադրվել, այլ նաեւ զբաղվել է կադրերի վերապատրաստմամբ: «Սա բերելու է նրան, որ այս գերհզոր սարքը՝ համակարգչային շերտագիրը, ծառայելու է մարզի կարիքներին: Բոլոր այն հիվանդները, բոլոր այն տուժածները, ասենք՝ վթարներից, այլեւս կարիք չեն ունենա ժամանակ կորցնել, կմնան մարզում եւ կունենան ախտորոշում: Մենք նախատեսել ենք մայրաքաղաքի գներից մոտ, քան տոկոսով ավելի մատչելի գներ սահմանել՝ բոլոր հատվածների համար»: