Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարենային մթերքների գնային ինդեքսը փետրվարին աճել է

Տնտեսություն
Untitled-27

Հռոմ, Իտալիա – Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները փետրվարին աճել են. պարենային մթերքների գնային ինդեքսը կազմել է 167.5 նիշ, ինչը 1.7 տոկոսով բարձր է հունվար ամսվա ցուցանիշից: Այսպիսի աճը մասամբ պայմանավորված է կաթնամթերքի գների կտրուկ բարձրացմամբ: Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, ներկայումս գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա`սկսած 2018թ.-ի օգոստոս ամսից, սակայն դեռևս մոտ 2.3 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ամսվա համեմատ: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը փետրվարին կազմել է միջինը 169 կետ, ինչը բավականին բարձր է հունվար ամսվա համեմատ և հիմնականում պայմանավորված է եգիպտացորենի գնի կայունությամբ: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը աճել է 1.8 տոկոսով`դառնալով 133.5 կետ, հասնելով իր ամենաբարձր մակարդակին`2018թ.-ի հոկտեմբերից ի վեր: Փետրվար ամսվա աճը հիմնականում պայմանավորված է եղել արմավենու, սոյայի և արևածաղկի յուղերի բարձր գնառաջարկով: ՊԳԿ մսի գնային ինդեքսը շատ քիչ աճ է գրանցել, որն էլ պայմանավորված է տավարի և խոզի մսի բարձր գների հետ: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունվարի համեմատ աճել է 5.6 տոկոսով, որը հետևանք է զտված և չզտված կաթի փոշու ու պանրի ներկրման բարձր պահանջարկի: Կարագի գների բարձրացումն էլ հետևանք է կարագի արտադրության սեզոնային կանխատեսելի անկմանբ: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունվարի համեմատ աճել է 1.2 տոկոսով՝ շաքար արտադրող հիմնական երկրներից որոշներում արտադրության հեռանկարների հետ կապված մտահոգությունների պատճառով: Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:   ՄԱԿ ՊԳԿ