Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզի օրինակով Հայկ Մարությանը կգեղեցկացնի Երեւանը (տեսանյութ)

Հասարակություն
Untitled-25

Քաղաքապետարանը ոչ թե կքանդի բնակելի շենքերի ձեղնահարկերը (մանսարդները), այլ հակառակը՝ կկառուցի: Այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով ձեղնահարկերի քանդման վերաբերյալ հարցին, ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց ուղղակի այս մանսարդների կառուցումը պետք է  լինի այսպես կոչված՝ հինգերորդ ճակատը քաղաքի, դա պետք է լինի կարգավորված, համակարգված, գլխավոր ճարտարապետի կողմից եւ մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տված նախաձեռնություն: Եթե տեսել եք՝  Փարիզի շենքերի հինգերորդ ճակատը հենց այսպես է լուծվել եւ դրանով գեղեցկանում է քաղաքը, դրանով գեղեցկանում է շենքը եւ մարդիկ էլ նոր բնակարաններ են ստանում: Մենք սկսում ենք գործընթաց՝ մանսարդները կառուցելու, բայց դա պետք է լինի բնակիչների ցանկությամբ, եթե ամբողջ շենքի բնակիչները համաձայն են, որ իրենց շենքի կտուրին ավելացվի մանսարդները, որը համապատասխանելու է բոլոր շինարարական նորմերին՝ մենք ընթացք են տալու այդ գործընթացին»,-նշեց քաղաքապետը: