Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե սրճարանատերերը հնարավորություն ունենային, ապա կդիմեին դատարան. փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
ara

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի համոզմամբ, անցյալ շաբաթ, Օպերային հարակից տարածքի որոշ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցերի ժամանակ  ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել։ Սակայն ամբողջովին չի հաջողվել խուսափել բախումներից, որի շուրջ մտահոգություններ ունի փաստաբանը։ «Հույս ունեի, որ հեղափոխությունից հետո ոստիկանական համակարգը պիտի փոխվեր, քանի որ ոստիկանապետ է փոխվել։ Սակայն, տեսնում ենք նախկին ոստիկաններին, որոնք հեղափոխության օրերին բռնություն էին կիրառում»։ Փաստաբանը նաև նկատում է, որ կար քաղաքապետարանի որոշում և Ոստիկանությունն իր առջև դրված պահանջն էր կատարում։ Դիտարկմանը, թե քաղաքապետարանը լիազորություն ունե՞ր միակողմանի լուծարել պայմանագրերը, կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է, որ եթե սրճարանատերերը փոքր հնարավորություն ունենային, ապա կդիմեին դատարան՝ որոշումը դադարեցնելու համար։ «Ես վստահ եմ 0, 1% շանս լիներ մտնել դատարան և բողոքարկել այդ որոշումը, ապա հավատացեք՝ կմտնեին, կբողոքարկեին և դատարաններն էլ շանս կստեղծեին, որ իրենք ստանային ցանկալի որոշում, իհարկե դա օրինական է եղել»։ Նինա Կարապետյանցին զարմացնում է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իրավապաշտպանները ոչինչ չձեռնարկեցին իրավիճակը մեղմացնելու համար։ «Մենք հետևել ենք իրադարձություններին, մեր գնահատականը հետևյալն էր՝ այո, կան որոշ անկարգ ցուցարարներ, անզուսպ ոստիկաններ, բայց այն, ինչի մասին խոսեց Նաիրա Զոհրաբյանը, Օպերայի տարածքում , որ բիրտ ուժ է կիրառվում, ոստիկանների գործողությունը դա այնպիսի անհամաչափություն է, որ մարդու իրավունքների խախտում կա, տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ»։