Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի գավաթ. «Ուրարտու Վիվառոն» առաջին խաղում ուժեղ գտնվեց «Արագածից»

Սպորտ
a1urartu

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց գավաթի խաղարկությունում կայացավ կիսաեզրափակիչ փուլի հերթական հանդիպումը:   «Արագածը» սեփական հարկի տակ 90-112 հաշվով զիջեց «Ուրարտու Վիվառոյին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թեյդ Քեշիշյանը («Ուրարտու Վիվառո»), որը միայնակ վաստակեց 45 միավոր եւ կատարեց 11 արդյունավետ փոխանցում: Տանտերերի կազմում աչքի ընկավ Ուոտկինս Ուիլյամը՝ 36 միավոր, 4՝ փոխանցում:   Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին: