Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանը եւ Անի Հովսեփյանը մտան եզրափակիչ

Սպորտ
a1boks

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը հաղթելով իրենց մրցակիցներին, մտան եզրափակիչ, որտեղ անմիջապես կվիճարկեն աշխարհամասի չեմպիոնի կոչումը: Այսօր երեկոյան ռինգ դուրս կգան տղաները՝ Հրայր Շահվերդյանն (60 կգ) ու Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), որոնվ մրցակիցներն են համապատասխանաբար Բեսլան Խամզաեւը (Ռուսաստան) եւ Վիկտոր Յուրկը (Գերմանիա):