Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց «Արցախ»-ին եւ հավասարվեց առաջատար «Ալաշկերտին» (տեսանյութ)

Սպորտ
a1pyunik

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ տուրի խաղում մրցաշարի առաջատարներից Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Արցախ ՖԱ»-ին: Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց իվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 36 միավոր եւ հավասարվեց առաջնության առաջատար «Ալաշկերտին»: Վերջինս վաղը իր հարկի տակ ընդունելու է «Արարատ-Արմենիային», որն իր ակտիվում ունի 35 միավոր: «Արցախ ՖԱ»-ն հյուրընկալվելիս կրեց չորրորդ անընմդմեջ պարտությունը եւ այժմ 14 միավորով 8-9-րդ տեղերը բաժանում է մյուս հետնապահ «Արարատի» հետ: