Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թենիս. Կարեն Խաչանովը չդիմացավ Ռաֆայել Նադալի եզրափակիչ ճնշմանը (տեսանյութ)

Սպորտ
a1tenis-khachanov

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթները ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող Մասթերս 1000 մրցաշարում: Քառորդ եզրափակիչ խաղում նա անչափ լարված եւ դրամատիկ պայքարում զիջեց աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալին: Հանդիպումը տեւեց 2 ժամ 16 րոպե: Կարեն Խաչանովը երկու հաղթնակով սկսեց առաջին սեթը, սակայն հետո հայտնվեց հետապնդողի դերում եւ ի վերջո տանուլ տվեց՝ 6:7: Երկրորդ սեթը ռուսաստանցի թենիսիստը կրկին հաղթանակով մեկնարկեց, եւ այդ առավելությունը պահպանեց մինչեւ թայ-բրեյքը, սակայն այստեղ նա զիջեց եւ դարձյալ պարտություն կրեց 6:7 հաշվով: Այդպիսով, Ռաֆայել Նադալը երկու անգամ կամային հաղթանակ տարավ Կարեն Խաչանովի նկատմամբ եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի 4-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ: