Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրական կարգը տապալվել է»-ն պետք է ապացուցվի. Արամ Օրբելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram

«Պարզ է, որ բացասական, որովհետև ակնկալվում էր այլ արդյունք»,- ասում է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ դատարանի որոշման վերաբերյալ Քոչարյանի արձագանքի մասին։ Փաստաբանն ասաց, որ դատարանի որոշման ակտը ստանալուց հետո՝ կներկայացնեն համապատասխան վերաքննիչ բողոքը։ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն այն ձևով, ինչպես ներկայացված է, ըստ Օրբելյանի, հնարավոր չէ ապացուցել։ «Սահմանադրական կարգը 2008 թվականի մարտի 1-ին չի տապալվել»,- ընդգծում է Օրբելյանը և հավելում, որ եթե չի տապալվել, ապա որևէ մեկի վրա պատասխանատվություն դնել չի կարելի։ Իսկ երկրորդ արգումենտը, Օրբելյանի փոխանցմամբ, այն է, որ արգելվում է պատասխանատվության ենթարկել անձին զուտ նրա համար, որ իր ենթակայության տակ (ինքն է նախագահը սկզբունքով), եթե դա ուղղակիորեն անգործության հետևանք չէ։ «Երբ որ Մուբարաքին շատ անգամ ավելի վատ բաների համար դատապարտեցին, վերջում Եգիպտոսի վճռաբեկ դատարանն ասաց՝ «Դուք չեք կարող մարդ դատել՝ ասելով, որ ինքը չէր կարող չիմանալ. դե ինքը նախագահն էր»։ Պետք է ապացուցվեր, որ ինքը գիտեր, արել էր։ Բայց մինչև այդ «պետք է ապացուցվի, որ սահմանադրական կարգը տապալվել է»-ն, պետք է ապացուցվի  «ինքը գիտեր, արել էր»-ը»,- մանրամասնում է Արամ Օրբելյանը։     «7»-ի գործով ու Քոչարյանի գործով զուգահեռները, փաստաբանի փոխանցմամբ, հետևյալն են. «Երկուսն էլ վերաբերում են «Մարտի 1»-ին կամ դրան նախորդող, դրան հաջորդող իրադրություններին։ Երկուսն էլ՝ վերաբերում են Քրեական օրենսգրքի հոդվածների կիրառելի կամ կիրառելի չլինելուն։ Եվ երկուսն էլ վերաբերում են Սահմանադրական կարգի տապալման հարցին»,- ասում է Օրբելյանը։  2009 թվականին մարտի 18-ին Քրեական օրենսգիրքը փոփոխվեց, 300 հոդվածը ձևափոխվեց և ներկայացվեց երկու նոր հանցակազմ (սահմանադրական կարգը տապալել և տարածքային ամբողջականությունը փոփոխել): «Մարտի 30-ին 6 հոգանոց դատախազական մարմինը որոշում կայացրեց «Յոթ»-ի գործով 7 անձանց նկատմամբ մեղադրանքը մասնակի վերացնել՝ պնդելով, որ 300 հոդվածի փոփոխությունները վատթարացնող են, չունեն հետադարձ ուժ և 300.1 հոդվածը փաստացի նոր հանցակազմ է, և չի կարող կիրառվել»,- եզրափակեց փաստաբանը։