Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ «հրաշագործ» սարքերով որոշում են պտղի սեռը. ահազանգ (տեսանյութ)

Հասարակություն
ser

Վերջին շրջանում ՀՀ առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ՝ օգտվելով առողջապահության բնագավառը կարգավորող ներկայիս օրենսդրության որոշ բացերից, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման կարգավորման առումով, մատուցում են տարաբնույթ ախտորոշիչ և բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ և մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որոնք կարող էին հավաստել այդ սարքավորումների կամ մեթոդների ապացուցողական բժշկության միջազգային նորմերով ապացուցված և հիմնավորված արդյունավետությունը։ Որոշ սուբյեկտեր հանդգնում են նույնիսկ այդ սարքավորումներով որոշել պտղի սեռը, հղիության վաղ փուլերում (սկսած 5 շաբաթականից) ինչով նպաստում են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին, որի արդյունքում մեր երկրում հարյուրավոր նորածիններ պարզապես չեն ծնվում։ Նմանատիպ սարքերի և մեթոդների կիրառումը արգելված է աշխարհի շատ զարգացած երկրներում։ Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և մատուցվող ծառայությունների մտահոգիչ ծավալները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է մեր ազգաբնակչությանը զերծ մնալ նմանատիպ «հրաշագործ» սարքերով կամ մեթոդներով ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների ծառայություններից օգտվելուց։ Միևնույն ժամանակ հրավիրում ենք ՀՀ առողջապահության նախարարության ուշադրությունը՝ վերը նշված օրենսդրական բացերը օր առաջ լրացնելու ակնկալիքով: ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին