Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանի կիրճի ռեստորանների հետ խնդիր չկա. Կենտրոնի թաղապետ (տեսանյութ)

Հասարակություն
taxapet

Մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հաստատեց, որ Հրազդանի ձորում գտնվող «Երևանյան գիշերներ» ռեստորանը պատկանում է իր ընտանիքին։ Դիտարկմանը, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը բարձրացրել էր Հրազդանի ձորի ռեստորանների, այդ թվում՝ «Երեւանյան գիշերներ»-ի ապամոնտաժման հարցը, Մնացականյանը պատասխանեց. «Գիտե՞ք քանի կիլոմետր է այդ Հրազդան գետի հունը մոտավորապես, իսկ նայեք քանի մետր է այստեղ։ Դուք գիտե՞ք, որ սա զբոսայգի է, իսկ նա եղել է արտադրական տարածք։ Այսինքն՝ այնտեղ կան ռեստորաններ, Հրազդանի կիրճի ռեստորանների հետ խնդիր չկա։ Տեսեք  բարեկարգվում է, տեսեք՝ քանի հատ ծառ է տնկված, տեսեք՝ ոնց է խնամված։ Գնացեք, որևէ խնդիր չկա»։ Իսկ Իշխանյանի կողմից բարձրացրած այն խնդրին, որ երեկ Օպերայի տարածքում ոստիկանների թիվը 2 անգամ գերազանցում էր ցուցարարների թվին, ինչն էլ հակասում է հավաքների անցկացման միջազգային սահմանված նորմին, ի պատասխան Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ասաց. «Իսկ ցուցարարների և սադրիչների միջազգային նորմեր կա՞ն»։ Մանրամասները տեսանյութում