Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանդուրժում ենք մայթերի առևտուրը, նշանակում է հանդուրժում ենք որ մեր երկիրը ցածր ստանդարտների երկիր է» (տեսանյութ)

Քաղաքականություն
NIKOL-NKAR-1

Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,   սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ եղել են տարիներ, երբ առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում մայթերին:  Ժամանակն է արդեն այս իրավիճակին այլ մոտեցում ցուցաբերել: «Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար և մենք չպետք է առևտրային այս գործընթացները փոխկապակցենք սոցիալական  ապահովության հետ: Այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք փողոցներում,  մայթերին օրինակ՝ մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, դա նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պիտի լինի ցածր ստանդարտների երկիր»: Թե ո՞րն է սպառողի իրավունքը, Նիկոլ Փաշինյանը օրինակ է բերում:  «Երբ որ խանութում խաղալիք են  վաճառում  մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները  մեր երեխաների  առողջությանը չվնասեն»:  Ի դեպ, լրագրողները փորձեցին Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղել, սակայն վերջինս նշեց, որ երեքշաբթի օրն ասուլիս է հրավիրելու: Իսկ պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը նկատեց՝ մարդկանց մեծ մասը չի հետևում առողջ սնվելու կանոններին: Սա նաև սոցիալական պայմանների հետ է կապված, բայց սնվելուն յուրաքանչյուրը պետք է ուշադրություն դարձնի: «Ցավոք, Հայաստանում ցածր եկամուտ ունեցողը սնվում է վատ, իսկ բարձր ունեցողը՝ սխալ: Կարևոր է, որ իրազեկման մակարդակը բարձրացնել այնքան, որ մարդիկ հասկանան, որ սննդամթերքի անվտանգության խնդիրներն ու սնուցման խնդիրնրն էականորեն տարբերվում են: Օրինակ՝ հենց հիմա այս դահլիճում հարցենք, կպարզեք, որ մարդկանց մեծ մասը առավոտյան տանից դուրս է գալիս առանց նախաճաշելու, չեն հետևում միջազգային նորմերով սահմանված պահանջներին»: