Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ռենի» ջախջախմանը, «Արսենալը» քառորդ եզրափակչում է

Կարևոր լուրեր Սպորտ
a1mxitaryan

Լոնդոնի «Արսենալը» ռեւանշի հասավ «Ռենի» նկատմամբ եւ մտավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ:   Մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել էր ֆրանսիական ակումբը: Լոնդոնում կայացած պատասխան հանդիպումը հաջող սկսեցին տանտերերը, որոնք 15 րոպեում երկու գոլ խփեցին եւ հավասարացրին ընդհանուր հաշիվը: Երկրորդ խաղակեսի 72-րդ րոպեին արսենալցիները երրորդ գնդակը խփեցին, ընդ որում գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը, որը երեք րոպե առաջ էր փոխարինման մտել: Խաղի 77-րդ րոպեին մեր ֆուտբոլիստը զգուշացվեց:   Այդպիսով, «Արսենալը» ջախջախեց «Ռենին» եւ երկու խաղերի արդյունքներով հաղթեց 4:3 հաշվով: Այսօր նախատեսված վիճակահանության ընթացքում հայտնի կդառնա թիմի հաջորդ մրցակիցը: Նշենք, որ քառորդ եզրափակիչ են մտել նաեւ Լոնդոնի «Չելսին», իսպանական «Վալենսիան», «Վիլյառեալը», իտալական «Նապոլին», պորտուգալական «Բենֆիկան», գերմանական «Այնտրախտը» եւ Պրահայի «Սլավիան»: