Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն անակնկալի է բերել «Ռեն»-ին «Արսենալի» հետ խաղից առաջ

Սպորտ
a1ren-1

Ֆրանսիական «Ռեն» ֆուտբոլային ակումբն անակնկալի է եկել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Արսենալի» հետ խաղից առաջ, երբ պարզվել է, որ ՈՒԵՖԱ-ն կրճատել է անգլիացիների հարձակվող Ալեքսանդր Լյակազետի որակազրկումը: «Շատ տարօրինակ ժամանակ է ընտրվել որոշման համար: Մենք չէինք սպասում, որ նա 48 ժամ առաջ կընդգրկվի առաջիկա խաղին: Դա շատ բան է փոխում: Լյակազետի հետ մրցակիցն ավելի կազմակերպված ֆուտբոլ է խաղում: Մենք ընդամենը 24 ժամ ունենք, որպեսզի պատրաստվենք այդ փոփոխությանը», - ասել է «Ռենի» գլխավոր մարզիչ Ժուլիեն Ստեֆանը: Նշենք, որ «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը ՈՒԵՖԱ-ի կողմից երեք խաղով որոկազրկվել էր՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղում մրցակցին արմունկով հարվածելու համար: Սակայն, անցած երկուշաբթի ֆուտբոլի եվրոպական միությունը բավարարել է անգլիական ակումբի բողոքարկումը եւ մեկ խաղով կրճատել է ֆուտբոլիստի որակազրկումը: «ԱՐսենալ» - «Ռեն» հանդիպումը կկայանա այսօր, ուղիղ կեսգիշերին: Հիշեցնենք, որ թիմերի առաջին հակամարտությունն ավարտվել էր ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 3:1: