Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը պատասխանում է Ծառուկյանին

Հասարակություն
gagik-tsarukyan

Երեւանի քաղաքապետի մամլո  խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքել է ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ «Նախօրեին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։ Խորհրդարանի հարգարժան պատգամավորի եւ հանրության համար պարզաբանում ենք. «Մուտլի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018 թվականի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով:

Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում»,- գրել է նա: