A
A
Հայաստանի պատանի բռնցքամարտիկները 5 մեդալ կբերեն Ռուսաստանից
Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր կայացան քառորդ եզրափակիչ փուլի մենամարտերը: Նախ Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթեց անգլիացի մրցակցին եւ մտավ հաջորդ փուլ: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն կրեց եւ ավարտեց ելույթները: Երեկոյան մրցահերթում 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ տարան եւ նույնպես մտան հաջորդ փուլ: Այդպիսով, Հայաստանի 5 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ եւ առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել: Նրանք են Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը, Հրայր Շահվերդյանը, Վախթանգ Հարությունյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: